Երբ սկսել սեռական կյանքը
Սեռական կյանքի սկիզբը շատ կարևոր է թե արական, թե իգական սեռի ներկայացուցիչների համար: Բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը խորհուրդ է տալիս աղջիկներին սեռական կյանքը սկսել 20 տարեկանից հետո, հակառակ դեպքում ’’20-ից ցածր տարիքում սեռական կյանքի սկիզբը բացասաբար է ազդում փոքր կոնքի օրգանների կառուցվածքի, արյունամատակարարման, ձևավորման գործոնների վրա, նաև բարձրանում է տարաբնույթ քաղցկեղների ռիսկի գործոնը’’:
Գինեկոլոգը նաև ընդգծեց, որ ինտերնետ կայքերի շնորհիվ երիտասարդությունը այժմ բավական տեղեկացված է և խորհուրդ տվեց առողջության հետ կապված ցանկացած տիպի ինֆորմացիա կարդալիս ուշադրություն դարձնել հեղինակին.
“Անհատը չի ստուգում, չի պարզում, թե ընդհանրապես ով է նյութի հեղինակը` բժի՞շկ է, լրագրո՞ղ է, թե միգուցե մասնագիտություն չունեցող անձ է”:
‘’Կայքերում կան ինֆորմացիաներ, որոնք հիմնված չեն ապացուցողական բժշկության վրա և պետք չէ դրանք ընդունել որպես առաջին կարգի ինֆորմացիա’’, – նշեց Կուջոյանը: