21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից՝ դա իր վերջն է. ԱՍԱԼԱ-ի Վազգեն

Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դավադիր գոծողությունները ի՞նչ նպատակ են հետապնդում, ո՞րն է հարցի լուծումը: ԱՍԱԼԱ-ի մարտիկ, “Վան” գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը միայն մի պատասխան ունի.”Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից դա իր վերջն է,  լավ կլինի այսօր համաձայի հայերի հետ, որ ավելորդ հողեր չվերցնեն հայերը”,-նշեց Վազգեն Սիսլյանը:

Սիսլյանը կարծում է, որ Ադրբեջանը “գլխին տալու” ճանապարհով կհրաժարվի Արցախից:

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց “Վան”, առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ