21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախը նշում է անկախության տոնը.երկու նախագահները հարգեցին զոհերի հիշատակը/լրացված, ֆոտո, վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ցնծում է: Արցախի անկախության օրը հպարտություն ու հաղթանակի բերկրանք բերեց ողջ հայությանը: Տոնի առիթով Արցախում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերածննդի հրապարակից հանդիսավոր նախագահը պաշոտնատար անձանց, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի, զինվորականների, հյուրերի եւ արցախցիների հետ քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Արցախում են նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական շատ գործիչներ: Հանդիսությանը մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ