Ռիտա Սարգսյանն ու “Կրակե օղակ” օպերայի բեմադրողներն արժանացան բրավոների /ֆոտո, վիդեո/
Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի բեմադրությունը, որին մասնակցեցին ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամներ, պատգամավորներ, արվեստի գործիչներ:
Բնավորության համաձայն Ռիտա Սարգսյանը նախ խառնվել էր իրար՝ անհանգստանում էր եւ անձամբ ինքն էր հետեւում գլխավոր փորձին: Հետո էլ բոլոր հյուրերերին էր դիմավորում: Ի վերջո, մեկուկես ժամ տեւած օպերայից հետո Ռիտա Սարգսյանն ու մնացած նախաձեռնողներն արժանացան բրավոների:
“Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ oպերային այսպիսի ներկայացումները բացառիկ իրողություն են դառնում Հայաստանի եւ Արցախի կյանքում՝ հարստացնելով մեր երկրի մշակութային գունապնակը: Երաժշտությունը հոգեւոր հաց է: Գուցե միամտություն է կարծել, թե որքան շատ լինեն երաժշտություն սիրողներն, այնքան կնվազի պատերազմ սանձազերծելու վտանգը, բայց ես վստահ եմ, որ հենց բարձր արվեստի միջոցով է հնարավոր պահպանել պատմական հիշողություն ու ժողովրդի հայրենասիրական դաստիարակությունը՝ այդպիսով իսկ նպաստելով խաղաղության պահպանմանը”,-ասված է Ռիտա Սարգսյանի ուղերձում:
Նախագծի հեղինակ եւ գեղավեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է: Օպերայի արցախյան պրեմիեայի մասին մանրամասն՝ Henarana.am-ը կներկայացնի վաղը:
Դիտեք նաեւ տեսանյութը: