24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սոչիի հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է. Սեյրան Օհանյան

Ի՞նչ է տալու Սոչիում առաջիկա օրերին կայանալիք Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների հանդիպումը, օգոստոսի 6-ի ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարը ասաց, որ հրադադարի լիարժեք պահպանման հասնելը խիստ անհավանական է:

“Մինչեւ Սոչիի հանդիպում՝ հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար ”,-ասաց նախարարը:

Այդ իսկ պատճառով, նախարարի խոսքով ՀՀ զինուժը այս ժամանակահատվածում, նաեւ հանդիպումից հետո մշտապես պիտի լինեն իրենց դիրքերում: “Մանավանդ ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է օրըստօրե բարձրացնեն իրենց մարտունակությունը, նրանց գործողությունները ցույց են տալիս, որ ավելի քան պատրաստ են ցանկացած գործողության արձագանքելու: Մեր հարեւանները ԼՂՀ-ում առավել քան պատրաստ են գործողությունների ցանկացած զարգացման”,-ասաց նա:

 
Սակայն Սեյրան Օհանյանի խոսքով, յուրաքանչյուր այսպիսի հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու, կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին: “Երկխոսությունն է միայն այն պայմանը, որի պարագայում մենք կարող ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ համապատասխան ընթացք կտան խաղաղ լուծման ընթացքին”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, ապա Սեյրան Օհանյանը անհրաժեշտություն չի տեսնում: Նախարարի խոսքով,  ղարաբաղյան հակամարտությունը աշխարհում միակն է, որտեղ հրադադարը պահպանում են կողմերը: Հարաբերական խաղաղությունը պահպանվում է շնորհիվ հայ զինվորի պատրաստականության, պրոֆեսիոնալիզմի եւ բարձր ռազմական ոգու:

“Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, բայց մեր ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում եւ համարժեք պատասխան տալիս: Կարծում են, որ խաղաղապահների անհրաժեշտություն չկա”,-ասաց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ