22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրազդանում ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել․ Իրավունք

Թերթի խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ և ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։ 

«Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման և լաց ու կոծի»,-մեզ հետ զրույցում ասաց նոր ծննդաբերած Ա. Ն.՝ ընդգծելով, որ բժիշկները ևս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։

Հղիները նշում են, որ եթե խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ 

«Չի կարելի։ Մենք այստեղ գալիս ենք ուրախության համար, բայց պատկերացրեք, թե ինչ բացասական տեսարանների ենք ականատես լինում»,-վրդովված նշեց նոր ծննդաբերած կինը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ