Նիգերում կործանված ինքնաթիռի 50 ուղևորներ Ֆրանսիայի քաղաքացիներ են
Նիգերիայում կործանված Air Algerie-ի օդանավի ուղեւորներից 50-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հաղորդում է газета.ru կայքը, հղում անելով France-Presse գործակալությանը:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը ամպրոպաբեր մրրիկն է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց:
Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը: