22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել. Նիկոլ Փաշինյան

Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սկսեմ վատ լուրերից` այսօր 15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը Էջմիածին եւ վստահ չեմ, ոնց որ Չարենցավանում էլ նոր դեպք ունենք եւ սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը ադեկվատ որոշում է»,- ասաց նա` նշելով, որ կարգելվի 20 հոգուց ավելի հավաքների անցկացումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք:

Այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ