24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերն է սկսվում սեքսից, թե՞`հակառակը

Այն ժամանակ, երբ գրողները եւ բանաստեղծները պատմում են, որ սերը ծնվում է սրտում, գիտնականները պնդում են, որ այդ լուսավոր զգացմունքը ծնվում է կրքից: Այսինքն` ավելի է ուժեղանում սեքսից հետո: Դա տեղի է ունենում ուղեղի մակարդակում: Հետազոտությունը պարզել է, որ ուղեղի այն հավածները, որոնք վերահսկում են սերը, ղեկավարում են նաեւ սեռական ձգողականությունը: Հետեւաբար, սեքսուալ ձգողականությունը կարող է վերածվել սիրո:

Կոնկորդիայի համալսարանի մասնագետները ասում են, որ սեքսը եւ սերը հիանալի հասկացություններ են, սակայն դրանք լրիվ տարբեր են: Սեքսով զբաղվելու համար պարտադիր չէ սիրել: Այնուամենայնիվ, ինտիմ կապը կարող է հարաբերությունների սկիզբ դառնալ: Ամեն ինչ այնպես է դասավորված, որ գծավոր մարմինը եւ գլխուղեղի կենտրոնական մասը  կարեւոր դեր են խաղում ինչպես կրքի, այնպես էլ սիրո հարցում: Կենտրոնական մասն ազդեցություն է գործում էմոցիաների վրա, իսկ գծավոր մարմինը իմպուլսներ է ստանում գլխուղեղից: Գիտնականները հետազոտության ժամանակ ուսումնասիրել են ուղեղի այն մասը, որոնք ակտիվանում են սիրահարվածության ժամանակ: Որից հետո ամփոփել են արդյունքները եւ պարզել` ուղեղի որ մասերն են հատկապես ակտիվ եղել:

Պարզվել է, որ ինչպես սերը, այնպես էլ սեքսուալ ձգողականությունը, միմյանց վրա փոխազդում են ուղեղի 2 մասում էլ: Հետաքրքիր է, որ օրգազմի եւ համեղ աղանդեր ուտելու ժամանակ ուղեղի արձագանքը նույնն է: Իսկ սիրո ազդանշանն այնպիսին է, ինչպես թմրամոլի մոտ թմրանյութ ընդունելուց հետո: Արդյունքում պարզել են, որ սիրո եւ կրքի միջեւ փոխազդեցությունն իրականում գոյություն ունի: Եվ եթե նույնիսկ դա սեր է առաջին հայացքից, ուրեմն հավանաբար այն երկար ժամանակ չի մնա  պլատոնական, իսկ սեքսից հետո էլ ավելի մեծ ուժով կբոցավառվի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ