20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ըստ Ադրբեջանի, Հայաստանը չի մասնակցելու ‘’Արևելյան գործընկերության’’ արտգործնախարարների հանդիպմանը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է Եվրամիության ‘’Արևելյան գործընկերության’’ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Էլմար Մամեդյարովը մեկնել է Բրյուսել, որտեղ վաղը` հուլիսի 22-ին, կայանալու է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի արտգործնախարարների և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը:

Հաղորդագրության մեջ չի նշվում Հայաստանի ներկայացուցչության մասին, սակայն ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և ‘’Արևելյան գործընկերության’’ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նշվում էր նաև, որ Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Լուսանկարը`panorama.am-ի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ