23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կանոններ, որոնց պետք է հետևել ամառային հիվանդություններից խուսափելու համար

Ամառային տարբեր հիվանդություններից խուսափելու համար պետք է հետևել մասնագետների խորհուրդներին: Տարվա այս եղանակին հավանական են աղիքային վարակները, որոնց առաջացման համար բոլոր բարենպաստ պայմանները կան՝ առատ բանջարեղեն, շոգ, ոչ բավարար մշակույթ՝ ձեռքերի ոչ լավ լվանալ, պատահական վայրերից կաթ, մածուն գնել: Խուսափելու համար հարկ է խիստ անհատական հիգիենային հետևել՝ ձեռքերը լվանալ, որովհետև ոչ ոք ապահովագրված չի ասելու, որ մեր շրջակա միջավայրը ստերիլ է: Բանջարեղենը  պետք է հոսող ջրի տակ մանրակրկիտ լվանալ, խուսափել կրեմային հրուշակեղենից :

Գյուղերում հաճախ ենք թարմ կաթ խմում, ինչը ևս կարող է պարունակել այն հարուցիչները, որոնցով կարող ենք հիավանդանալ, առաջին հերթին բրուցելոզով:

Անտառներում հանգիստը կազմակերպելիս չպետք է մոռանալ, որ կան կենդանիներ, որոնք կարող են կծել: Խորհուրդ է տրվում հագնել երկար տաբատներ ու վերնաշապիկներ, բաց գույնի, երկարաճիտ կոշիկներ, որ չկարոնանան դրանք խայթել:

Օձերի ու տզերի խայթոցների դեպքում ինքնաբուժությամբ չպիտի զբաղվել, այլ դիմել բժշկական օգնության: Պի կարելի պատահական վայրերից սունկ հավաքել ու օգտագործել սննդի մեջ, սունկը պետք է գնել խանութներից ու հատկապես այս դեպքում ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին:

Ծնողներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել, որպեսզի երեխաները չլողան լողավազանում, որտեղ արգելված է, քանի որ թափառող կենդանիները ևս մտնում են այդ լողավազանները: Դրսում էլ հարկավոր է շշավցված ջուր խմել:

Ամռան տապին էլ դիմանալու համար պետք է շատ հեղուկներ օգտագործել, հատկապես թան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ