14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը սպառնացել է Կարմիր խաչին

Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը սպառնացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը` անելով նման արտահայտություն.‘’Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում, եթե կարճ ժամկետներում տեղի չունենա Քարվաճառում գերեվարվածների հետ հանդիպումը’’: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հասանովի կարծիքով՝ կոմիտեի գործունեությունը կասկածի տակ է դրվում՝ պայմանավորված հանգամանքով, որ մեկ շաբաթվա ընթացքում չի հաջողվել կազմակերպել հանդիպում ‘’գերեվարված’’ ադրբեջանցիների հետ: ‘’Ինչո՞ւ երբ մեկ հայ գերի է ընկնում, կոմիտեն միանգամից դիմում է Ադրբեջանի կառավարությանը և հանդիպում է կազմակերպում’’,- ասել է Հասանովը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ