Իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար: Պատրաստվում են Մարտի 1-ին հանրահավաք անցկացնել. Փաստ
Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետևից դեռ գնացող զանգված կա:
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։
Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին, այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը»,-գրում է թերթը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: