Իկռայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է. Նարեկ Սամսոնյան
Իկռայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, դա եղել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:
Նա նշեց նաև, որ իրենք բացահայտել են Յութուբի այն ալիքները, որոնք ուղղակի ֆինանսավորվում են կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի կողմից, եւ մի պատգամավորի կողմից, որը հայտնի օլիգարխի հետ կապեր ունի, որոնք ատելության խոսք են տարածում ի օգուտ Նիկոլ Փաշինյանի:
«Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրատվության մի տեսակի հետ, որը հերյուրանքներ, ատելության խոսք եւ զրպարտություն է տարածում: Եթե այսպես շարունակվի, առաջին տեղերում կլինեն հենց այդ յութուբյան ալիքները, որը նայում է հանրությունը: Այսօր մենք լրատվության առումով գնում ենք դեպի Հյուսիսային Կորեա»,-ասաց Նարեկ Սամսոնյանը: