Ինչով կարող է Հայաստանը շահագրգռել Մեծ Բրիտանիային
_1405414352.jpg)
՛՛Շատ նմանատիպ հարց է հնչել և ոչ մեկ պատվիրակից, այլև իրենց եվրախորհրդարանի պատվիրակության կողմից, կլոր սեղանի քննարկման ժամանակ, տրվել է այն պատասխանը, որտեղ բացատրվել է, որ Հայաստանը չի կարող մի փաստաթղթի համար քվեարկի, որտեղ միայն տարածաքային ամբողջականությունն է նշված ինչպես միջազգային իրավունք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Թևան Պողոսյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու պիտի Մեծ Բրիտանիան աջակցի Հայաստանին այն դեպքում, երբ Հայաստանը գրեթե միշտ քվեարկում է ի նպաստ ՌԴ-ի որոշումների:
Նշենք, որ պատվիրակությունն օրերս է վերադարձել Լոնդոնից, որտե հանդիպումներ են եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի հետ: Պողոսյանը հիշեցրեց, որ որևէ մի փաստաթուղթ, որտեղ տարածքային ամբողջականությունը նշվել է առանց ազգերի ինքնորոշման, Հայաստանը միշտ դեմ է քվեարկել: Նա նաև ասաց, որ Ուկրաինայի պարագայում քվեարկությունից մեկ գիշեր առաջ փաստաթուղթ է բաժանվել բոլորին, որտեղ ռեզալուցիայի բացատրությունն է ներկայացված եղել, ու հետաքրքիր տեսակետներ են հնչել, որ սրանից հետո միայն տարածքային ամբողջականությունն է գերակա: ՛՛ացի դրանից կա մի ավելացված կետ, որ վերաբերում է հանրաքվեին, որ կարող է ունենալ ուժ, եթե մայրաքաղաքը տվել է այդ իրավունքը: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ Հայաստանը գնա՞ ու չարտահայտի իր դիրքորոշումը հենց հանուն այդ գաղափարի, որ մի օր էլ Բա՞քվից պետք է հարցնի ԼՂ-ում եղած հանրաքվեներն ուժ ունեն կամ ճանաչված չեն՛՛:
Նա ընդգծեց, որ հաճախ Բրիտանիան քվեարկել է այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ զերծ մնալով ու չօժանդակելով ադրբեջանական նախաձեռնություններին, Ուկրաինան դեմ է քվեարկել Հայաստանին ու այստեղ հիստերիկա չէր բարձրացվում, և սա նորմալ է:
Հարցին, թե Բրիտանիան Ադրբեջանի հետ ունի ընդհանուր նավթային շահեր, ինչ կարող է առաջարկել Հայաստանը, որ հետաքրքրություն ներկայացնի այդ երկրի համար, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ նավթի ու գազի շահերն արդեն բավարարված են: ՛՛Կար մի ժամանակ, երբ Բրիտանիան այդ խնդրի համար շատ էր շահագրգռված, բայց հիմա ուղղակի գնալու են այն հարաբերություններն, որոնք հիմնվածեն պայմանագրերի վրա, ու դրանք իրականացվելու՛՛: Բացի այդ նա ընդգծեց, որ Հայաստանն ունի իր սեփական ռեսուրսները՝ ոսկի, թանկարժեք քարեր, ունի գիտելիք, որով հետաքրքրվում են բրիտանական տարբեր կրթօջախները: ՛՛Հայաստանը կարող է առաջարկել նաև ինչպես մի երկիր լինելով Բրիտանիայի հետ համատեղ տարբեր միջազգային կառույցներում նմանատիպ դիրքորոշումներ ունենալով կամ իրեն օժանդակելով: Մենք պետք է մեր ռեսուրսները երբեք նվազ չգնահատենք: Եղել են դեպքեր, երբ Մեծ Բրիտանիան խնդրել է Հայաստանին իր համար ինչճոր բան քվեարկել, ու եթե դա անում ես, կարող ես խնդրել, որ նա էլ համապատասխան վայրում քեզ օժանդակի՛՛: