24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժնևում բանակցվում է Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը. Դավիթ Շահնազարյան. 168.am

«Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ»,- այս մասին 168.am-ին ասել է Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների օրակարգին: Դավիթ Շահնազարյանն ասել է, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ:

«Առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշել է Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Համանախագահների հետ հանդիպմանը հաջորդեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը շարունակվեց շուրջ 7 ժամ:

ՀՀ ԱԳՆ-ի համաձայն, նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև այսօր: Հարկ է նշել, որ, լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպմանը դեսպանին է փոխանցվել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում՝ գույքային, վերականգնելու» վերաբերյալ: Մամուլի հրապարակումների համաձայն, դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշի ուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:

Հավելենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Արցախի խնդրի վերաբերյալ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ