25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հաշվե՞լ եք՝ քանի ողբերգություն կարող է պատահել, քանիսը կարտագաղթեն․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝  մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ. «Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը»։

«Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել, ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։

-Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ՝ Հայաստանից։

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ)», գրել է Ա.Իշխանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ