14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրությունը պետք է վստահի ոստիկանին. Սյունիքի մարզպետ /ֆոտո/

Երեկ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին  մասնակցում էին համայնքների եւ հանրակրթական հաստատությունների ղեկավարներ, մարզպետարանի ու մարզային ոստիկանության աշխատակիցներ:

Մարզպետը  կարեւորեց  նման ձեւաչափով հանդիպումները եւ նշել, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հանրությունը վստահի ոստիկանին՝ հիմք ընդունելով նրա կատարած աշխատանքը: Վահե Հակոբյանը հորդորեց բաց ու անկաշկանդ զրույցի եւ առաջարկեց  մատնաշնել այն խնդիրները, որոնք խանգարում են ոստիկանության աշխատանքի հանդեպ վստահության դաշտի ձեւավորմանը:

ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Վախթանգ Ավագյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար եւ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի սկզբունքները, կարեւորեց հատկապես համայնքային ու պետական կառույցների դերը նոր որակի աշխատանք կատարելու համար: Քննարկման ընթացքում նախանշվեցին համատեղ իրականացվելիք քայլերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ