11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը ծառայել հանրությանը

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 21-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ կար ԵԺԿ համագումարին Սերժ Սարգսյանի ելույթին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքի վրա։ Անդրադարձ կար նաև Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի օրերս կայացած հավաքին։ Ռեպորտաժը քննադատական էր, միակողմանի, բացակայում էր Հանրապետական կուսակցության որևէ ներկայացուցչի արձագանք։ Ռեպորտաժին հաջորդում էր Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը, որը նույնպես քննադատում էր Սերժ Սարգսյանի ելույթն ու Վերնատուն ակումբի հավաքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է Հանրային հեռուստաընկերությանը ծառայել հանրությանը, մատուցել անաչառ ու բազմակողմանի լրատվություն։ Պարբերաբար նկատում ենք լրագրողական նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես, խախտվում է չեզոքության սկզբունքը, ակնհայտ է իշխանության քարոզ։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ