Միայն ծննդյանդ օրը ճիշտ ու հավեսով նշելու դեպքում ես հասկանում… Նազենին նշել է 30-ամյակը /ֆոտո/
Հուլիսի 18-ին երեւանյան ակումբներից մեկում իր 30-ամյակը նշեց դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Ծննդյան տոնը Նազենին նշել է հարազատների, ընկերների, գործընկերների եւ բարեկամների հետ:
Երեկույթի լուսանկարները, որոնք լի են աստղային դեմքերով, արդեն ողողել են համացանցը, իսկ երեկույթը դարձել է ամենաքննարկվող իրադարձությոններից մեկը: Որքան էլ որ հոբելյարը չէր ցանկանում ծննդյան օրը շոուի վերածել, արդյունքում գրեթե այդպես էլ ստացվել է:
Դերասանուհին խոստովանել է, որ տարեցտարի սկսում է ավելի շատ սիրել ծննդյան օրը, քանի որ, ինչպես ինքն է նշում, “միայն ճիշտ ու հավեսով նշելու դեպքում ես հասկանում, որ ապրում ես”: