21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմննադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմանը։

Քանի որ Հայաստանի իշխանության մեջ Նիկոլ Փաշինյանից զատ այլ սուբյեկտ ես չեմ ճանաչում, հետևաբար Ստամբուլյան կոնվենցիայի մասին իմ կարծիքը կհայտնեմ նրա այս հարցով հայտնած դիրքորոշումից հետո։

Առայժմ նա խուսափում է այս հարցի վերաբերյալ հայտնել իր անձնական և քաղաքական կարծիքը և օգտագործում է իշխանության մեջ ներթափանցած երկրորդական և երրորդական սուբյեկտներին։

Սա իր ոճն է, ուրիշի ձեռքով լուծել իր համար կարևոր հարցերը, սակայն ի՞նչ են մտածում այդ ուրիշները։

Համաձա՞յն են դառնալ գործիք Նիկոլ Փաշինյանի այս ծրագրի իրագործման համար։

Հ.Գ. Ուզում եմ տեսնել Փարիզի հյուրանոցում Փաշինյանին սուրճ բերած Հայաստանից փախած հային, եթե իհարկե նա, առհասարակ, գոյություն ունի . . .»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ