23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունները լծված են այլասերության քարոզին եւ օրենսդրական ամրագրմանը /տեսանյութ/

«ՀՀ իշխանությունները լծված են  այլասերության քարոզի եւ օրենսդրական ամրագրման գործին: Սա, իհարկե, նոր չի սկսվել, բայց հիմա ավելի լայն թափ եւ սրություն է ստացել: Պետական մակարդակով զբաղված են ընտանիքի ինստիտուտի ոչնչացմամբ: Դեսանտ են իջեցրել դրսից, որպեսզի հող նախապատրաստվի իրենց համար ամենակարեւորի՝ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման համար՝ փորձելով չեզոքացնել այն օղակները, որոնք կարող են դրա խոչընդոտմանը»,-այսօր՝ հոկտեմբերի 30-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, հավելելով, որ կառավարությունը վերջին մեկ տարում մերժել է մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արգելում են միասեռականության եւ այլասերության քարոզը անչափահասների շրջանում, միասեռականների ամուսնությունը, միասեռականների կողմից երեխաների որդեգրումը:

Դրան զուգահեռ մինչեւ տարեվերջ պատրաստվում են ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որի 197-րդ հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում այլ սեռական կողմնորոշման եւ գենդերային խտրականության համար՝ մինչեւ 2 տարի ազատազրկում, կամ 3 արի ազատության սահմանափակմամբ : Կփոփոխվի նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը, որտեղ մտցվում է նոր հասկացություն՝ զուգընկերներ, որով ամբողջ դաշտը վերցվում է՝ ոչ միայն ներառելով միասեռականներին, այլ օրինակ՝ տղամարդը օգտվում է մարմնավաճառի ծառայություններից, մարմնավաճառը կարող է պահանջել իր զուգընկերայի իրավունքները:

https://www.youtube.com/watch?v=dyblz1Z52EM

ԿԳՆ 20.000.000 դրամ է հատկացրել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանել համար. ի՞նչ է թաքնված այս ֆիլմի քարոզի ետևում. ավանդական արժեքներն ու մանկապղծությունը մեր օրերում:

ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանը զավեշտ է համարում կրթության նախարարության գործողությունները՝ որակելով այն թիկունքից հարված հայ ընտանիքին: Վերջինս համոզված է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կառավարությունն ու հասարակությունը պետք է հայերանսիրություն, հողի, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ սեր եւ հավատ քարոզեն, այլ ոչ թե գիտակցված քանդեն ազգային արժեհամակարգը, որպեսզի արտաքին թշնամու դեմ չկարողանանք պայքարել: Սա անբարոյականություն է, դավաճանություն մեր պետականության նկատմամբ:

Եւ սա անում է կրթության գիտության նախարարությունը: Նախարարություն, որը պատասխանատու է մեր երեխաների դաստիարակության համար, ի՞նչ տեսլական է փոխանցում սերնդին. երեխաներին ներկայացնում են սեռափոխված մարդուն, ասելով՝ «երեխաներ տեսեք՝ ինչ պուպուշ են էս սեռափոխված մարդիկ, նորմալ նայեք նրանց, նրանք սեռը փոխել են, բայց ոչինչ, դուք էլ կարող եք վաղը մյուս օրը մեծանալ եւ որոշել՝ աղջի՞կ եք, թե՞ տղա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ