23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի այս խոստումն էլ մնաց «պեչենու ծառից կախված». Իրավունք

Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական եւ բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչապետի խոստումը:

Պարզվում է՝ 2020 թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ: Այս մասին տեղեկացրեց նախարարը երեկ բյուջեի քննարկման ժամանակ եւ մանրամասնեց, որ 2020 թ. անտառվերականգնման համար բյուջեում 400 մլն դրամից ավելի գումար է նախատեսված, բայց այդ գումարի մեջ 10 մլն տնկիներ գնելն ու տնկելը նախատեսված չեն:

«Այդ 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում: Մենք կապի մեջ ենք ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի մեր գործընկերների հետ՝ տնկիներ ձեռք բերելու եւ համատեղ ծրագիր իրականացնելու համար: Բայց սա համահայկական ծրագիր է, եւ գաղափարն այն է, որ դրան լայն մասնակցություն կունենան ինչպես ՀՀ տարբեր շահառուներ, մասնակիցներ՝ բիզնես կառույցներից, դպրոցներից, այնպես էլ Սփյուռքից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ