23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեսեք, աշխարհում ինչ է կատարվում, իսկ մեզ մոտ մեյմունության շքերթ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի անգամ, նախորդ խորհրդարանում ելույթի ժամանակ պատգամավոր Նիկոլը կապիկների մոլորակի մասին նիկոլավարի ինչ-որ բաներ էր ասում, հաջորդ ելույթն իմն էր, եւ երբ սկսեցի խոսել, ինչ-որ մեկը տեղից ասաց՝ դու էլ կապիկներից խոսի։ Հա, չմոռանամ ասել, որ էդ ժամանակներում գրեթե բոլորը անթաքույց շողոքորթում էին Նիկոլին, որից նաեւ այն ժամանակ ես սրտխառնոց ունեի։Շարունակեմ, հա, ուրեմն, ես այդ ժամանակ տեղում արձագանքեցի ասելով․«Ես կապիկների մասնագետ չեմ, ահա, մասնագետը, թող խոսի»:

Եվ ահա, ես ճիշտ էի եւ չէի սխալվել, այսօր Նիկոլը ավելի ու ավելի է մասնագիտանում կապիկների հարցում եւ արածները եւ արտահայտությունները նաեւ՝ անձինք հենց կապիկություններ են։ Ամբողջովին կապիկություններ են Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելը, Հրայր Թովմասյանի հետ կատարվողը, Արսեն Բաբայանին կալանավորելը եւ ինչ-որ մեկի հիմար հարցը՝ Հրայրի եղբայրը իրավունք ո՞ւնի աշխատել համալսարանում եւ 27-ի ոճրագործի էս ակտիվացումը եւ 2020-ի բյուջեի ցինիկ ներկայացումը, մի խոսքով, էս կապիկությունների շարքը դեռ երկարելու է եւ երկարելու է այնքան, որքան մենք , որպես ադեկվատ հասարակություն,մտածող անհատներ, քաղաքական ուժեր խելքի չեք գալու եւ չենք համախմբվելու, կապիկնությունների դեմն առնելու եւ երկիրը նորմալ հունի մեջ դնելու նպատակի շուրջ։ Քանի դեռ մենք չենք դիմադրում, կապիկությունները կշարունակվեն եւ ակամա բոլորս միասին կլինենք մեղավորը, այս ֆարսը պիտի ավարտենք եւ պիտի ավարտենք միասին, համախմբված, օրենքի եւ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորությունների շնորհիվ ու օգնությամբ․․․

Հակառակ դեպքում կնմանվենք հայտնի արձանիկին՝ «Չեմ տեսել, չեմ լսել եւ չեմ խոսի»-ի տրամաբանության մեջ․․ Իսկ դա կնշանակի ամենա-ամենավերջի վերջը, դա կնշանակի, գիժը քարը գլորել է եւ հազար խելոք չեն կարողոնում հանել, որովհետեւ մատը մատին չեն խփում․․․
Տեսեք, աշխարհում ինչ է կատարվում, իսկ մեզ մոտ մեյմունության շքերթ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ