23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե կառավարությունը գորգ է լվանում 5 մլն դրամով, քաղաքացու օրվան ծախսում է 124 մլն դրամ, ինչո՞ւ են Մարաղայի կոտորածի հուշաքարի տեղադրումը մերժում /տեսանյութ/

«Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը չի հասկանում Երեւանի քաղաքապետարանի մերժումը մարաղացիների դիմումին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրել Մարաղայի կոտորածին նվիրված հուշակոթող: «Իրենք նշել էին, որ բյուջեով նախատեսված չէ, որ իրականացնեն խաչքարի ծախսերը: Ես որպես ՀՀ քաղաքացի չեմ հավատում, որովհետեւ եթե մենք գորգ ենք լվանում 5 մլն դրամով, քաղաքացու օրվան ծախսում ենք124 մլն դրամ, ինչո՞ւ են Մարաղայի կոտորածի հուշաքարի տեղադրումը մերժում: Քաղաքապետարանի պատասխանում նաեւ նշել էին, թե կարող են գնալ Մարաղա , նրանք չգիտեն, որ Մարաղան այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվում»,-լրագրողներին պատմեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ նկատելով, որ իշխանության խոսքը նաեւ գործ պետք է լինի: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ