28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մաքսիմ Հակոբյանը միլիարդներ է բերել Հայաստան

 

Ֆեյսբուքի օգտատեր, slaq.am-ի սեփականատեր Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է.

“Հայաստանի տնտեսության ողնաշարը հանքարդյունաբերությունն է, որի ողնաշարն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Նորանկախ Հայաստանի հանքարդյունաբերության վերածնունդը կապված է մեկ մեծ հայի՝ Մաքսիմ Հակոբյանի անվան հետ: Նա այն մարդն է, ով իր վրա պատասխանատվություն վերցրեց նախ թույլ չտալու թալանել ու կործանել հանքարդյունաբերությունը, այնուհետ սկիզբ դրեց այդ ոլորտի ծաղկմանը:

Ինքս շատ մոտ լինելով հանքարդյունաբերության բնագավառին, փոքրուց մեծացած լինելով հանքարդյունաբերության կառավարման հետ փորձ ունեցող ընտանիքում, շատ լավ պատկերացնում եմ, թե իրականում ինչ արեց Մաքիմ Մակոբյանն այդ ոլորտի փրկության եւ զարգացման համար: Մաքսիմ Հակոբյանը նպաստեց այլ ճյուղերի, սպասարկող բիզնեսների զարգացմանը, որքան բարեգործություններ արեց, բայց համառորեն թույլ չտվեց, որ դրանց մասին խոսենք (սա իրական բարեգործություն է, որի տակ անձնական եւ քաղաքական նպատակներ քողարկված չեն) եւ այլ, եւ այլ, եւ այլ :

Այն ինչ արեց Մաքսիմ Հակոբյանն իրոք հերոսություն է եւ, ամենակարեւորը, նրա կառավարման արդյունքում մոտ մեկ միլիարդ դոլլար արտերկրից ներդրում է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում (փաստացի նորանկախ Հայաստանի պատմության մեջ Մաքսիմ Հակոբյանը Հայաստան է բերել ամենամեծ գումարային ներդրումը):

Այսօր կարդացի, որ մեր սյունեցի ավագ ընկեր Մաքսիմ Անուշավանիչը թողնում է կոմբինատի ուղիղ կառավարումն ու ստանձնում նախագահների նախագահի ղեկավար պոստը. Ես հասկացա, որ իմ սերնդի ուսերին եւս մի շատ կարեւոր ու պատասխանատու բեռ է մնում, քանզի նրա նման պրոֆեսիոնալ ու հայրենասեր կառավարիչներ մեր երկորւմ շատ քիչ են: Հայաստանին օգնելու համար Քըրք Քրքորյանն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Ես վստահ եմ, որ այն ամենն ինչ արեց այս տարիներին Մաքսիմ Հակոբյանը, նա եւս արժանի է նման կոչման եւ մի օր այդ կոչումը նա հաստատ կստանա:

Լինելով սյունեցի՝ հպարտ եմ նման հայրենակից ունենալու համար”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ