21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեր Չինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է. 6-ամյա Ալվինան չի տեսել հորը /վիդեո/

Մի քանի օրից` հունիսի 18-ին լրանում է 7 տարին, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի երիտասարդ բնակչուհի Սիրիանուշ Միրզոյանը կորցրել է ամուսնուն: Ամուսինը` Լևոն Միրզոյանը զոհվել է թշնամու կրակոցից: ”2008 թ-ի հունիսի 18-ին գյուղին գործ էին տվել, ավազ պետք է լցնեին ճանապարհին, գնացել էր այնտեղ”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց նա:

Այսօր երիտասարդ կինը մեծացնում է իր դստերը: ”Վեց ամսական հղի էի, ամուսնուցս հետո է ծնվել, 6 տարեկան է արդեն”,-պատմեց նա: Փոքրիկ Ալվինան արդեն դպրոց է գնում, մայրը դպրոցի ու մանկապարտեզի պայմաններից գոհ է: ”Պայմանները լավ են, եթե սենց էլ շարունակվի, շատ լավ է, բայց կրակոցների պատճառով երեխան անընդհատ լացում է, շատ վտանգավոր է, կրակոցների ժամանակ մտնում է անկողնու տակ”:

Այս ամենի հետ միաժամանակ Սիրանուշ Միրզոյանը դիմելով դստերն ասում է. ”Էլ չենք վախենալու չէ՞, մնալո՞ւ ենք մեր գյուղում”:

6-ամյա Ալվինան սիրով համաձայնեց մեզ համար արտասանել Չինարիի մասին բանաստեղծություն:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ