24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավապաշտպաններ մնացե՞լ են. հեսա վենդետան անենք վերջացնենք, բոլորին բանտերը լցնենք, հետո տեսեք ինչ ժողովրդավարական պետություն ենք սարքելու

Հայաստանում կամ աշխարհում իրավապաշտպաններ մնացե՞լ են:

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ուր ա՞:

Կամ՝ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչո՞ւ եք լռում:

Հայաստանում կար ժամանակ, երբ նշված կազմակերպությունները տարեկան երկու անգամ Report էին պատրաստում ու հրապարակում, Հայաստանը դնում էին ԵԽԽՎ մշտադիտարկման տակ, անխնա ու, իմիջիայլոց, շատ արդարացի, քննադատում էին ՀՀ իրենց համար անցանկալի իշխանությւններին:

Դե իսկ հայկական «քաղաքացիական հասարակությունը» վերածվել է Փաշինյանական հասարակության, դարձել են քաղաքական հասարակություն՝ պատգամավորներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարդու իրավունքներն այլևս ակտուալ չեն, իսկ ժողովրդավարությունը դեռ կսպասի:

Հեսա վենդետան անենք վերջացնենք, բոլորին բանտերը լցնենք, հետո տեսեք ինչ ժողովրդավարական պետություն ենք սարքելու:

Հիշեցի Ֆրանկլին Ռուզվելտի հայտնի խոսքերը, որ ասվել էին Նիկարագուայի դիկտատոր Սամոսեի հասցեին՝ «Это сукин сын, но он наш сукин сын»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ