24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք… վերցրեք սոխը եւ կճպեք, բոլոր կողմերից ինքը… մրմուռ է…»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Արարատ Չելենջ» փառատոնում իր ելույթը նվիրել է գերազանցապես խաղաղության թեմային: Նա մասնավորապես նշել է. «Ես դիմում եմ Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա դիմի իր ամուսնուն: Գուցե, նրան ասվի, թե դա իրեն չի վերաբերում, բայց չեմ հավատում, որ դա հետք չթողնի: Եթե նրա կինը, դուստրը, թոռը, նրա ընտանիքի անդամները անտարբեր չլինեն, անհնար է, որ դա հետք չթողնի եւ հաջորդ որոշումը կայացնելիս հաշվի չառնվի: Ես պիտի հորդորեմ մեծ ու փոքր պետությունների ղեկավարների տիկիններին, մայրերին, քույրերին՝ երբեւէ չհաշտվել եւ թույլ չտալ այն, ինչ տեսնում ենք այսօր Սիրիայում, իրենց ձայնը բարձրացնել իրենց տան պատերի ներսում: Այդտեղից կարող է սկսվել նաեւ խաղաղությունն ամբողջ աշխարհում»:

Ա. Հակոբյանի հնչեցրած հայտարարությանն արձագանքել է 2016 թվականի հունվարի 9-ին թշնամու գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը: Հերոսի մայրն ընդգծել է. «Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք… վերցրե՛ք սոխը եւ կճպեք, բոլոր կողմերի՛ց ի՛նքը… մրմուռ է…»:

Հիշեցնենք, որ Արամայիս Ոսկանյանը 2016-ի ապրիլի 9-ին, իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ 2 զոհ տալով հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը ԼՂՀ եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ