24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրամանատարիս կինը. ուղղաթիռներից`մինչեւ դուխ

«Այս տարիների ընթացքում միշտ ջղայնացել ու տխրել եմ, որ նախագահի մամուլի ու PR-ի պատասխանատուներն այնպես չէն աշխատել, որ մարդիկ ճանաչեին այս մարդկանց։ Չնայած հրամանատարս երբեք չի սիրել, որ խոսեն իր մասին, առավել ևս գովեն, նկարեն և այլն։ Նա միշտ մտածել է, որ դա իր խաչն է, դա իր պարտքն է և լուուուռ աշխատել ու ծառայել է։

Այն, որ Ռիտան ամբողջ պատերազմի ընթացքում գտնվել է Արցախում իր երեխաների հետ, դա բոլորը գիտեն։

Լինելով ՊՆ նախարարի կին երբեք չի օգտվել ուղղաթիռներից, եթե անգամ հարկ էր լինում գնալ Երևան գնում էր մեքենայով, երևի կարելի է մատների վրա հաշվել, որ նստել է ուղղաթիռ, այն էլ վիրավոր տղերքի հետ միասին։

Թե պատերազմի ժամանակ, թե հետագայում բոլոր ծանր պահերին, Ապրիլյանն էլ ներառյալ իր պարտքն էր համարում գալ Արցախ, զբոսնել քաղաքում և ԴՈՒԽ տալ մարդկանց, իսկ մարդկանց համար դա միլիոն արժի մինչև հիմա «հրամանատարի կինն էլա ստեղ»։

Իսկ վերջին տասը տարիների ընթացքում, կարելի է մատների վրա հաշվել քանի անգամ է ինքնաթիռից օգտվել, ինչ մեքենայով է շրջել, դե իսկ թիկնապահների և այլ նման բաների մասին խոսելն անգամ ավելորդ է։

Նրան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ հաճախ կարելի է հանդիպել խանութներում մթերք գնելիս, կամ ինչ որ սրճարանում բացարձակ չտարբերվելով այլ քաղաքացիներից։

Մարդ, որին ոչինչ ու երբեք չփոխեց»։

33524338_388331294999332_8610035245103710208_n

Գրում է Ղարաբաղյան ազատամարտի մասնակից Հարություն Հարությունյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ