26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքերը Եղեռնի հարյուրամյակին ընդառաջ ֆիլմ կնակարահանեն հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ

Թուրքիան 1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ կարևոր քայլ է նախաձեռնում, գրված է CNN Turk կայքում:

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ նկարահանվելու է ”Պոռթկում իմ հոգում” ֆիլմը:  Նկարահանվելիք ֆիլմի հիմքում Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղի ունեցող սիրավեպն է։ Սիրավեպի հերոսներից մեկը հայ բուժքույր է, որի կերպարը մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը։ Նրա զուգընկերոջ դերի ամենահավանական թեկնածուն հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգն է։

 Ֆիլմում ցույց է տրվելու, թե ինչպես էին առաջ Անատոլիայում թուրքերը, քրդերը, հայերն ու այլ էթնիկ խմբեր ապրում խաղաղ և բարեկամաբար, և թե ինչպես պատերազմը խաթարեց այդ հանգստությունն ու սկսեցին կռիվները։ Հայերի վերապրածից բացի երևալու է նաև թուրքերի և քրդերի զգացած ցավը։

Համաձայն սցենարի՝ դեպքերը տեղի են ունենալու Վան քաղաքում, նաև նկարահանումներ կլինեն Աղթամար կղզում, Արարատի մոտ և Էրզրումում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ