23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ վախը հանգիստ չի տալիս Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք իրենից չեն վախենում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական մթնոլորտին ու , մասնավորապես, ՍԴ նախագահի շուրջ ծավալվող զարգացումներին։

«Ինքը վախենում է մեզնից, իսկ մենք իրենից չենք վախենում։ Այս վախը իրեն հանգիստ չի տալիս, որ կան մարդիկ Հայաստանում, որոնք իրենից չեն վախենում, այդ մարդիկ ի դեմս ինձ եւ իմ ընկերների կային դեռեւս անցած տարվա ապրիլից ու այդ մարդկանց թիվը շատ ավելի է, որոնք կարող է մեզ չեն սիրում,

ժամանակին շատ են քննադատել, բայց այն, ինչ եկավ մեր փոխարեն, այսպես ասած, երաշխավորված վատի եւ անկանխատեսելի վատագույնի տարբերակն էր այդ մարդկանց ընկալման մեջ»,-նշեց Աշոտյանը՝ հավելելով. «Ով չի հանձնվում, ստանում է քրեական գործեր, բարեկամների ու հարազատների նկատմամբ ճնշումներ։ Խոսքը միայն Հրայր Թովմասյանի մասին չէ, հենց իմ օրինակով կարող եմ ասել,իմ ընկերների օրինակը կարող եմ բերել»։

Նրա խոսքով այսօր Հայաստանում տեղի է ունենում դատական իշխանությունը զավթելու փորձ, իսկ պատրվակ կարող է դիտվել թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, բայց իրականում, ըստ Աշոտյանի, պատրվակները շատ են, բայց խնդիրը ավելի խորն է.«Խնդիրը իշխանությունը զավթելու գայթակղության մեջ է եւ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը զավթել է, ԱԺ-ն զավթել է, հիմա դատարաններն է զավթում։ Տեսնում ենք վերջին վճիռներով, որ դատարանները վախեցած են եւ կամավոր հանձնվել են Նիկոլ Փաշինյանին»։

Արմեն Աշոտյանը համոզված է, որ եթե ՍԴ վարույթ ընդուներ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ ներկայացրած նախագիծը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ ՀՔԾ-ն չէր հարուցի. «Նիկոլ Փաշինյանը փորձեց ամեն ինչ ԱԺ-ի ձեռքով անել, այնտեղ էլ իրեն սպասարկող թիմ ի հայտ եկավ, դա չաշխատեց, սանիկի եւ բարեկամների նկատմամբ ճնշումներ սկսվեցին, թերթերում, իրեն սպասարկող ԶԼՄ-ներում Հրայր Թովմասյանին թիրախավորելու գործընթաց են տանում, այս ամենը չաշխատեց»։

Ըստ Աշոտյանի, զարմանում էինք, երբ դասագրքերում կարդում էինք, թե թագավորներն ինչպես են պետականություն կորցրել, հիմա, նրա խոսքով, հասկանում են՝ մեր աչքի առջեւ տեղի ունենում նույն գործընթացը. «Այն Հայաստանը, որում մենք այսօր ապրում ենք, սարսափելի է դարձել Նիկոլ Փաշինյանի պատճառով։

Համաշխարհային ու տարածաշրջանային ժանտախտի ժամանակ ներհայաստանյան անհասկանալի խրախճանք է, հարցեր են ծագում, որոնք ավարտվում են դասական դարձած ֆրազով՝ դե արի վարպետ ու մի խենթացիր»։

Աշոտյանը նկատում է՝ մինչեւ Թուրքական զորքերը Հյուսիսային Սիրիայում են, Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա, իսկ Ալիեւը զանգեզուրի վերաբերյալ բաց տեքստով հայտարարություններ է ասում, Հայաստանի իշխանությունը 10 միլիոն ծառն ու Հրայր Թովմասյանի քաղաքական շինծու հետապնդումն է դարձրել քաղաքական հարց, իսկ մենք ազգովի պատրաստվում ենք Միլանում սուրճ խմել։

Աղբյուր` Փաստինֆո

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ