«Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե Ռուսաստանում, թե Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:
Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:
Հա, մեկ էլ Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում:
Դե արի ու մի խենթացիր…»: