23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինքը որևէ պրոբլեմ չունի». Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխային /տեսանյութ/

Ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

 

Նարեկ Մալյանն այս առնչությամբ գրել է. 

«Դավիթ Սանասարյանը անամոթ ստախոս և անբարոյական է: Նա ժամեր առաջ փորձեց հերքել մի բան ինչի մասին ավելի լավ կլիներ լռեր ու գլուխը կախեր: Իհարկե մի քանի ոչխարներ ձայնակցեցին նրա հերքման գրառման տակ, բայց իրականությունից չես փախչի…

Իհարկե այսքանից հետո սորոսական «իրավապաշտպանները» կլռեն ու կփորձեն կոծկել իրականությունը, իհարկե Դանիել Իոանիսյանը և մյուս սորոսականները կնետվեն պաշտպանելու Լարիսայի սիրելի Դավիթ Սանասարյանի մնացորդները…

Ոստիկանությունը առ այս պահը գործ չի հարուցել 6 տարեկան երեխային անսթափ վիճակում վրաերթի ենթարկելու փաստով: Մենք պետություն այլևս չունենք… Դիտեք տեսանյութը և հիշեք սորոսականների սիրած գործիքը սուտը և կեղծիքն են…»: 

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ