28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում թույլ չի տրվելու որևէ նոր վայրագություն. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրում հստակ ներկայացրել է իր մոտեցումներն ու առաջնահերթությունները: Ըստ այդմ՝ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը պարզապես այլընտրանք չունի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Վալդայի համաժողովում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Արցախում ժողովուրդ չկա, այնտեղ բնակիչներ են:

«Մեր առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը: Չէի ցանկանա խորանալ ժողովուրդ և բնակչություն ադրբեջանական մեկնաբանության մեջ, սակայն կասեմ, որ ժողովրդավարական հասարակությունում ժողովուրդը նաև բնակչություն է և հակառակը: Ադրբեջանի նախագահի Վալդայի համաժողովի արած հայտարարության միայն մեկ եզրույթի հետ կարող եմ համաձայնվել, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին»,-ասաց Աննա Նաղդալյանը: 

Լրագրողների խնդրանքով Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի, ղարաբաղյան խնդիրը փակուղում է:

«Գիտեք կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, դրան հետևեցին և նախորդել էին այլ հայտարարություններ: Ես ասեմ, որ այս իրավիճակը նոր չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետի առաջարկած այն բանաձևին, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի Ադրբեջանի ժողովուրդների համար, մենք այդ հարցում հերթական անգամ լսում ենք Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումը: Մինչ օրս մենք ականատես չենք եղել, որ Ադրբեջանի նախագահը իր բառապաշարում օգտագործի ժողովուրդ բառը: Այնինչ խաղաղությունը հաստատվում է ժողովուրդների միջև, ժողովուրդների կողմից: Հայկական կողմը և Հայաստանի վարչապետը խոսում է ժողովուրդների մասին: Մեր հասարակությունում ժողովուրդը և նրա կամքը բացարձակ արժեք է: Այն ինչին մենք ականատես չենք լինում Ադրբեջանում: Ես կրկնում եմ մենք թույլ չենք տալու որևէ նոր վայրագություն, նոր ցեղասպան գործողություն Արցախում»,-ասաց Աննա Նաղդալյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ