13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Աննա Հակոբյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա են գտնվել շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է շվեյցարական Կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվեց «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ 

Երեկոյին ներկա է գտնվել Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է հոգալու Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները, աջակցելու այս առումով մեր երկրի կողմից իրականացվող գործունեությանը։ Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։

Երեկոյի շուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի և օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ