23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին ծանուցումն ուղարկել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, հատուկ պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելու կասկածանքով

Narek Malyan-ի հրապարակած ծանուցագրին չարձագանքել ուղղակի անհնար է:
Երբ Ոստիկանությունը նման «անաչառ» հետևողականությամբ սկսում է զբաղվել բոլոր ակցիաների ուսումնասիրմամբ, դրանցում հանցագործության հատկանիշներ բացահայտելու համար ակամայից հիշում եմ 2018 թ.-ի ապրիլ ամսվա առերևույթ ինքնիրավչությունները, որոնք ընդհանրապես քննության առարկա չդարձան անկախ դրանց բնույթից ու հետևանքից:
Շատ կուզենայի, որ Ոստիկանությունը այսօրվա հրահանգավորված հետևողականությունը կիրառեր նաև 2018-ի ապրիլին՝
-երբ տարբեր գրառումներով դագաղների վրա փողոցում պարում էին,
-երբ նախնական համաձայնությամբ սև ժապավեններ էին տեղադրում քաղաքում,
-երբ կազմակերպված խմբերի կողմից քաղաքը պատվել էր իրենց բարոյական մակարդակը մատնանշվող գրառումներով,
-երբ պատգամավորների անչափահաս երեխաներին բանավոր և գրավոր սպառնալիքներ էին ուղղվում,
-երբ պատգամավորների տեղաշարժը խոչընդոտվում էր,
-երբ իմ ու այլ հազարավոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտվում էին նախօրոք պլանավորված ու կանխամտածված քայլերով:
Քանի՞ նման ծանուցում են ստացել փողոց փակածները, քաղաքի գույքը ոչնչացրածները, քաղաքում գրառումները թողածները, դագաղների վրա պարածները:
Իսկ ռադիոտուն գրավողն էլ իշխանությունը բռնազավթելով դարձավ վարչապետ: Հետևաբար, հանցանքի ծանրության աստիճանը հաշվի առնելով խորհուրդ եմ տալիս առաջին ծանուցումն ուղարկել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, հատուկ պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելու կասկածանքով:

Գրում է «Առաջինը` Հայաստան» նախաձեռնության անդամ Աննա Մկրտչյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ