23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, հնարավոր չէ կարգուկանոն հաստատել»

«Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։

Այն հանգամանքը, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են ՀՀ գործող իշխանությունները, սեփական «խոստումների միֆերը» պայթեցնելով՝ շարժվում առաջ, փաստում է, որ Հայաստանում այսօր տիրում է մի վիճակ, ինչը, «քաղաքական վակխանալիայից» բացի, այլ կերպ կոչել չես կարող։ Ակնհայտորեն բախվում ենք այնպիսի երևույթների ու կոնկրետ գործընթացների, որոնք ուղղակի հակասում են Նիկոլ Փաշինյանի, հետո նաև՝ նրա թիմի, հայտարարած «հեղափոխական գաղափարների» ու «բում» էֆեկտ ապահովող զարգացումների հետ։

168.am-ին https://168.am/2019/10/09/1185808.html տված իր հարցազրույցում Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել է. «Թավշյա հեղափոխության ընթացքում սփյուռքը ոգևորված էր այն հնարավորություններով, փոփոխություններով և տեսլականով, որ իր հետ բերելու էր հեղափոխությունը: Հիմա այդ փոփոխություններն ընթացքի մեջ են: Մեծ ներգաղթի համար նախևառաջ պետք է ստեղծվեն նախապայմաններ, իսկ դրա համար մենք շատ պետք է աշխատենք, շտկենք նաև նախորդ 30 տարիների աններելի սխալները»:

Հ.Գ. Ինչ ուզում եք ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի,նույնիսկ փոքրիկ կառույցի ղեկավարը։ Միայն այդ դպրոցն անցնելուց հետո կարելի է իմանալ, որ բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, հնարավոր չէ կարգուկանոն հաստատել։ Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան երբ խախտվում է լռությունը»:

Արթուր  Թովմասյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ