01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրեբունի-Երեւանի տոնը կարգին թանկ կնստի՝ կրկնակի ու եռակի ծախսերով

Այս տարի Էրեբունի-Երեւան տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, որի համար քաղաքապետարանն այս տարի նախատեսել է 150 միլիոն դրամ: Իսկ ահա իշխանափոխությունից առաջ 2017 թվականին, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք Էրեբունի-Երևան 2799-ամյակի տոնակատարությունների համար նախատեսված գումարը եղել էր՝ 80 միլիոն դրամ։

Այս առիթիվ կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ վարչություն, որտեղից բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանի խոսքով այդ 150 միլիոն դրամը  ընդամենը նախահաշվարկ է, ոչինչ դեռ հստաչ չէ, նախնական է, այնուամենայնիվ նախահաշվարկի արդյունքում թիվը հասնում է 150-միլիոնի, գրում է Իրավունքը

ՀԳ. Հանուն արդարության հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ հիմնականում այն բանի համար, որ նախկինները բյուջեից անհարկի ու հսկայածավալ գումարներ են ծախսում, մսխում, թալանում: Բայց արի ու տես, որ թե Նոր Հայաստանի տոնածառը, որն արժեր 300 հազար դոլարին համարժեք դրամ, թե մնացած միջոցառումների ծախսերը, իսկ այս պարագայում Էրեբունի-Երեւան տոնակատարությունը, տեղի են ունենում կրկնակի ու եռակի ծախսերով:

Ի դեպ նշենք, որ բաժնի պետի տեղակալը  չներկայացրեց 2018 թվականի Էրեբունի-Երեւան տոնակատարության ծախսը, տալով խուսափողական պատասխան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ