23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղեքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ

«Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջզգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը: Այն, որքան հիշում եմ, նոր «հղում» է բարձր մակարդակով քննարկումներում ու բանակցություններում:

Չեմ անդրադառնում կիրառված այդ եզրույթին, դրա հնարավոր մեկնաբանությանն ու կիրառությանը մեր հակամարտության պարագայում. թող դա անեն միջազգային իրավունքի մասնագետները: Միայն ասեմ, որ այդ վարժությունը, ինչպես նաև հղումը «Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմանը», ուղիղ հետևանքն էր Նիկոլի կողմից սեպտեմբերի 2-ին թույլ տրված չմտածված ու անզգույշ արտահայտության, թե «Արցախն իր անկախությունը ձեռք է բերել Սովետական Ադրբեջանից»:

Ես սպասում էի, որ վարչապետի աշխատակազմը (ֆեյքերի հայհոյախոսական ֆաբրիկան գործարկելուն զուգահեռ) և ԱԺ-ն (Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված ինքնակործան քաղաքական արշավին զուգահեռ) հանդես կգային արձագանքով` բացատրությամբ, թե ինչու չի կարելի հղում կատարել Ստալինի ճնշմամբ ընդունված կուսակցական այդ որոշմանը, որպես հակամարտության կարգավորման պատմաիրավական փաստարկ և ինչպիսի մեկնաբանություն ու կիրառություն կարող է ունենալ «uti possidetis» նորմը արցախյան հակամարտության պարագայում: Երկու պարագայում էլ ասելիք շատ կա` ի շահ հայկական կողմերի բանակցային դիրքերի ամրացման:

Բայց տղեքը զբաղված են էն ամենով, ինչն իրենց «խելքի բանն» է` ներքին թշնամության, ատելության ու անհանդուրժողականության սնուցմամբ` չգիտակցելով, որ պատմության ընթացքում դեռ ոչ ոքի չի հաջողվել ճիշտ կանխազգալ, թե նման մթնոլորտում ովքեր են դառնում այդ ատելության զոհերը և ինչ գին է այն, սովորաբար, ունենում պետականությունների ապագայի տեսանկյունից»:

Սամվել Ֆարմանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ