31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թեժ կրքեր եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի լուսանկարի շուրջ: Հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը

Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդմ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եկեղեցու դեմ արշավի հերթական քայլին լրջմիտ ու բանիմաց մարդկանց անհամարժեք արձագանքը խիստ տարակուսելի է: Հարգելիներս, ավանդույթի ուժով եկեղեցապատկան կառույցներում (վարչական շենքեր, կրթական ու մշակութային հաստատություններ և այլն), ի նշան երախտիքի, փակցրել են բարերարների նկարները. նկատի ունեցեք, խոսքը Եկեղեցիների մասին չէ: Ովքեր եղել են հին Վեհարանում, նկատած կլինեն, օրինակ, Վազգեն առաջինի օրոք փակցված Ալեք Մանուկյանի նկարը (1982 թվականից) և այլն: Մանթաշյանից հետո, դեռ ոչ ոք այսչափ ծավալուն ներդրում չի արել Վեհարանի վերակառուցման ու բոլորովին նոր մասնաշենքեր կառուցելու վրա (էլ չխոսենք բազում այլ, ոչ ի ցույց դրված բարեգործական նախաձեռնությունների մասին, որոնք ընդհանրապես կապ չունեն եկեղեցական կյանքի հետ), ինչպես Սամվել Կարապետյանը, դրանք անգամ անհամեմատելի են: Հիմա, ի՞նչ անհարկի աղմուկ է բարձրացել Սամվել Կարապետյանի նկարը Վերահարանում փակցնելու առթիվ, դա նո՞ր, անծանո՞թ երևույթ է:

Բոլորդ էլ լավ գիտեք, որ թե՛ ՌԴ-ում և թե՛ Հայաստանում, ի տարբերություն միջազգային փորձի, բարեգործությունը պետական քաղաքականության հարթությամբ գրեթե չի խրախուսվում, այսինքն՝ դրա համար հարկային կամ այլ բնույթի էական արտոնություններ նախատեսված չեն, ինչն էլ ավելի է ընդգծում այդ երևույթի սոցիալական արժեքը: Հասկանալի է, որ ոմանք, առանց նրբությունների մեջ խորանալու, հատուկ մշակված խայծը կուլ են տալիս և ակամա էլ ավելի բորբոքում կրքերը, բայց այդպիսի հարցերում արժե մնալ ողջամտութան սահմաններում …»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ