03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը /տեսանյութ/

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի հայերեն հարցադրմանը: Այս մասին գրում է VNews.am-ը:

Իտալացի ֆուտբոլիստը, ակնարկելով 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը Ա Սերիա, հայերեն հարցրել էր. «Միկի, Իտալիա կայֆ ա, չէ՞»:

Մխիթարյանը թվիթերյան էջով ռեթվիթ է արել Բալոտելիի տեսանյութը և այն ուղեկցել ուրախ էմոջիներով:

Բալոտելին մտերիմ հարաբերություններ ունի հայազգի K-1-ի մարտիկ Ջորջիո Պետրոսյանի հետ: Ենթադրվում է, որ հենց նրա խնդրանքով էլ «Սուպեր Մարիոն» նման տեսանյութ է նկարել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ