29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամոթ է: Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոոնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը,ավելին` աղավաղում է այն:

 
Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին: 
 
1988թ. Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին»:
 
Իսկ 1988թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:
 
Ի գիտություն Փաշինյանի ` նշեմ, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին ,այլ` 1988թ-ին:
 
Հապճեպ ստատուսներ գրելու փոխարեն ` պետության վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը:
 
Իսկ այսօր `1991թ. սեպտեմբերի 2-ին , Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է , որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով Արցախն անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ)» :
 
Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նկատելով.  «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է …» :
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ