05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ժողովուրդ ջան, արդեն 1 տարի է, ինչ թակում եմ բոլոր հնարավոր դռները, դիմում եմ մեծահարուստների՝ ինձ օգնելու խնդրանքով, բայց անօգուտ. երիտասարդը խնդրանքով դիմում է հայ ժողովրդին

Ես Գրիշ Դանիելյանն եմ: Ավթովթարից հետո 8 տարի չեմ կարողանում քայլել. ողնաշարի եւ ողնուղեղի ծանր վնասվածք եմ ստացել: Տարիների ընթացքում վերականգնողական բուժումների արդյունքում եմ կարողանում էի նստել սայլակին, գնալ զբոսնելու, զբաղվել նրանով, ինչը ինձ դուր է գալիս:

 Ճիշտ է, չէի քայլում բայց լիարժեք կյանքով էի ապրում, դրան էլ էի հարմարվել, սակայն 1 տարի առաջ ցավեր ունեցա եւ օր օրի ավելի քիչ էի կարողանում նստել: Դեղորայքային բուժումը չի օգնում, երկարատեւ հետազոտութուններից հետո պարզվեց, որ ողնուղեղից է պետք բաքլոֆենի պոմպ տեղադրել, որպեսզի սպաստիկաս ու ցավերս անցնեն, կարողանամ նստել:

Ցավոք, այդ թերապիան վիրահատությունը Հայաստանում չեն անում, եւ բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը շարունակել Գերմանիայում կամ Վրաստանում:

 Ցավոք, ընտանիքս հնարավորություն չունի բուժմանս ծախսերը հոգալու: Եթե կարող եք օգնել, գումար հավաքվի՝ Վրաստանում կամ Գերմանիայում վիրհատվելուս համար, կարողանամ ապրել առանց ցավերի ու սպաստիկայի, կարողանամ հանգիստ նստել սայլակիս, ապրեմ լիարժեք կյանքով:

Ժողովուրդ ջան, արդեն 1 տարի է, ինչ թակում եմ բոլոր հնարավոր դռները, դիմում եմ մեծահարուստների՝ ինձ օգնելու խնդրանքով, բայց անօգուտ: Լարելով վերջին ուժերս՝ դիմում եմ Ձեզ իմ հայ ժողովուրդ, եթե կգտնվեն մարդիկ, որ ընդունելով խոսքս և խիղճս որպես գրավ, պատրաստ են թեկուզ տոկոսադրույքով ինձ գումար տրամադրել, ես միայն երախտապարտ կլինեմ:

Միայն խնդրում եմ, տվեք ինձ ժամանակ և հնարավորություն բուժվելու: Գիտեմ կյանքը շատ դժվար է, շատերն ունեն օգնության կարիք, շատ կցանկանայի ինքս օգնել մարդկանց և ոչ թե օգնություն խնդրել, գուցե մոտ ապագայում ամեն ինչ այլ լինի, բայց այսօր ինքս մեծ խնդրանքով դիմում եմ այն մարդկանց , ովքեր կարող են օգնել:

Ուզում եմ ապրեմ ու երջանիկ լինեմ, կյանքը շատ եմ սիրում։ Կանխավ շնորհակալություն եմ հայտնում: Խնդրում եմ եդե չեք կարող օգնել տարածեք կիսվեք

Հաշվեհամարը բացված է մայրիկիս անունով`

Converse Bank Դանիելյան Վարդանուշ AMD 19300 52132960100 USD 19300 52132960101 EUR 19300 52132960104 RUB 19300 52132960158

Գրիշ Դանիելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ