23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ներկայացված տեղեկությունները արատավորում են ոչ միայն գեներալ–գնդապետի պատիվն ու արժանապատվությունը, այլև բանակի հեղինակությունը. պաշտպան

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը։ Մինչ այդ Յուրի Խաչատուրովի շահերը դատարանում ներկայացնում էր Գրիգոր Բեքմեզյանը, ով ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո դադարեցրել է փաստաբանական գործունեությունը:

Այսօր տեղի ունեցած Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստին Անահիտ Սարգսյանը հայտարարեց, որ ծանոթացել է գործի նյութերին։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը նշում է, որ աուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են և վերաբերելի չեն կոնկրետ անձի։

Յուրի Խաչատուրովի փաստաբանն ընդգծեց, որ սովորական ունկնդիրը, լսելով Ստեփան Գրիգորյանի խոսքը, կարող է միանգամից հասկանալ, որ այդ հայտարարությունն ուղղված է Յուրի Խաչատուրովին:

Նա հավելեց, որ Ստեփան Գրիգորյանի կողմից ներկայացված տեղեկությունները ոչ միայն արատավորում են հերոսական ուղի անցած, հայկական բանակի կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ–գնդապետի պատիվն ու արժանապատվությունը, այլևս բանակի հեղինակությունը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ