28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

 

«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում», – ասել է Տուսկը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

«ԵԽ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար և երկարատև կարգավորման հասնելու ուղղությամբ` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա», – ասել է Եվրախորհրդի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Բրյուսելում  գնահատում են տարածաշրջանում լարվածության ընդհանուր կրճատումը:

«Սակայն, ինչպես համանախագահները, մենք ևս մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Զսպվածությունը կարևոր է նույնքան, որքան խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը։ ԵԽ-ն  աջակցում է խաղաղության պահպանման գործունեությանը և պատրաստ է խթանել հստակ միջոցները՝ ուղղված  բնակչությանը խաղաղության նախապատրաստման գործընթացին», – ավելացրել է Տուսկը:

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ