ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է. Փաշինյանը «շոյեց» գլխավոր դատախազին
Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է, և պատրաստ է իրականացնել այն առաքելություն, այն գործառույթը, որ ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ՀՀ ժողովուդրը, դնում է նրա առաջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր դատախազությունը տոնում է կազմավորման 101-րդ ամյակը:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատակցիներին և հույս հայտնեց, որ այդ աշխատանքն առաջիկայում կլինի ավելի արդյունավետ, և ավելի ու ավելի շատ քաղաքացիներ կտեսնեն, որ դատախազությունն իրենց իրավունքի, անվտանգության, իրենց դատախազությունն է և իրենց ապագան ապահովող դատախազությունն է. «Առաջիկայում մեր անելիքները շատ պարզ են: Հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտում է, հանցագործն ազատության մեջ պետք է լինի այն դեպքում, երբ մենք՝ բոլորս, երաշխիքներ ունենաք, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են»: