18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Համանախագահները փորձում են մասնատել Արցախը հետագայում առևտուր անելու համար”. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, քանի որ դրանք կտրված են իրականությունից:

”Մադրիդյան սկզբունքների մասնիկները և իրագործման մեխանիզմներն, այլ կերպ ասած, ավելի մութ անտառ են։ Ադրբեջանը հասկանում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ խաղաղություն հաստատել, դա հասկանում է նաև Հայաստանը”,- նշել է քաղաքագետը։

Քաղաքագետի համոզմամբ, համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը որքան էլ կրկնում էր Մադրիդյան սկզբունքները, նոր կետեր էր իր մեջ պարունակում, որոնց ադրբեջանական կողմը համաձայնություն է տալիս, իսկ հայկական կողմից զգացվում է զգուշավոր անհամաձայնություն:

”Մինսկի խմբի համանախագահներն ասում են` այցելեցինք Արցախ, Լաչին, Քելբաջար և հանդիպեցինք տեղական իշխանությունների հետ: Այս ձևակերպումը բավականին տարօրինակ է, նրանք փորձում են արհեստականորեն բաժանել` հետագայում տարածքային առևտուր անելու համար: Հաճելի էր այս ֆոնի վրա Արցախի պաշտոնական դիրքորոշումը, որ նախկին կարգավիճակին և նախկին սահմաններին այլևս վերադարձ չի կարող լինել”,-նկատում է Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ