03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Այսօր` ժամը 12:48-ին, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:

Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ