10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

”ԼՂ վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլեր են”.Պապյան

Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են:

”Մենք չեն կարող Արցախի հարցը մեկուսի դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակներից` Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտությունից անդին: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ բաժանարար գիծ դրեցին Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և մենք` ՄԱԿ-ում մեր քվեարկությամբ, հայտնվեցինք ռուսական ճամբարում”,-նշել է նա:

Քաղաքագետը հավելել է, որ վերջին շրջանում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հայտարարություններ հնչեցին.”Չնայած առիթը զինադադարի կնքման 20-ամյակն էր, սակայն, ըստ իս, դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են: ԼՂ հակամարտությունը մենք չենք կարող պատկերացնել մեկուսի` հաշվի չառնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները”:

Արա Պապյանի համոզմամբ, անվտանգության իրական երաշխիքներն ազատագրված տարածքներն են:

”Իսկ մեզ ասում են` այսօր տվեք ձեր իրական երաշխիքները, որպեսզի վաղը թերևս մի բան ստանաք դրա դիմաց: Ես չեմ կարծում, որ այս առաջարկն ընդունի որևէ սթափ մտածող մարդ, որովհետև սա ուղղակի տանում է դեպի պատերազմ: Առանց այդ շրջանների բավականին դժվար կլինի պաշտպանել Արցախը, Ադրբեջանի գայթակղությունն ավելի կմեծանա, մատակարարումը կդժվարանա”,-ընդգծել է Պապյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ